ԱԽՔ-ի երեկվա խրոխտ ճեպազրույցից հետո, որի ընթացքում նա հայտնել էր, որ Երևանն արդեն իսկ տեղեկացրել է Մոսկվային, որ «Զվարթնոցում» ռուսների ներկայությունն  անցանկալի է, մամուլում տեղեկություններ են հայտնվել Գրիգորյան Արմենի ու ՔՊ-ականների միջև կայացած հանդիպումից, որի ընթացքում քննարկման առարկա է դարձել արտաքին քաղաքական վեկտորի փոփոխութան խնդիրն ու դրանից բխելիք վտանգները: Ըստ այդմ՝ նույնիսկ Գրիգորյան Արմենն է խոստովանել, որ հակառուսական ծիր մտնելուց հետո անգամ Արևմուտքը պատրաստ չէ տալ երաշխիքներ, ինչից ելնելով էլ նույիսկ նա հանդես չի եկել ՀԱՊԿ-ի հետ կապերը կտրուկ կերպով խզելու օգտին: 

 

Հարց է առաջանում՝ եթե արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարցում նույնիսկ ամենաարևմտամետ պաշտոնյան նման տեսակետ է հայտնում, ապա ո՞րն է իմաստը՝ «Զվարթոնիցից» ռուսներին դուրս բերելու, խնդիր է դրված նման կոսմետիկ քայլերով Արևոմւտքին ֆռռացնելո՞ւ՝ «յոթ մոր ծիծ ծծելու» տրամաբանութամբ, թե՞ Մոսկվային են իբր շանտաժ անում՝ ստիպելու տեղից շարժվել: 

 

Շատ հնարավոր է, որ «Զվարթնոցից» ռոսներին հանելու նպատակը Զելեսկու՝ Հայաստան չեղարկված այցը գլուխ բերելն է: Սա ընդամենը,իհարկե,վարկած է՝ինչ-որ տրամաբանություն, գործնական իմաստ տեսնելու սույն քայլի մեջ:  

 

Անկախ ամեն ինչից, սակայն, փաստ է, որ ՔՊ-ականները շատ ժամանակ չունեն՝ համաշխարհային ուժային կենտրոնների առաջ կապիկությամբ զբաղվելու, և շատ շուտով նրանց առջև կտրուկ դրվելու է ընտրություն կատարելու խնդիրը. դա աշխարում ընթացող գեոպոլիտիկ պրոցեսների տրամաբանությունից  ու արագությունից բխող անխուսափելի հեռանկար է, ինչն էլ ՔՊ-ին կարող է կանգնեցնել փաստի առաջ.  բանը կարող է հասնել իշխանության կորստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել